Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ լիոնել Մեսսին խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի մասին։
«Ես միշտ մեծ հարգանք եմ տածել Ռունիի նկատմամբ։ Ինձ համար նա իր սերնդի անգլիացի ամենահզոր խաղացողն է։ Այն, ինչ նա կարողանում էր անել խաղադաշտում, յուրահատուկ էր։ Նա այն քիչ խաղացողներից էր, որը կարող էր ուժեղացնել Եվրոպայի ցանկացած ակումբ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Manchester United Forever-ը։
Հիշեցնենք, որ Ռունին կարիերան ավարտել է 2021 թվականին։ Անգլիացի հարձակվողի վերջին ակումբը եղել է «Դերբի Քաունթին»։