Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին լեգենդար հարձակվող Թիերի Անրին կիսվել է ֆուտբոլի ներկայիս խիտ գրաֆիկի մասին իր կարծիքով։
«Թիմերը չափազանց շատ հանդիպումներ են անցկացնում: Ֆուտբոլիստներին վերաբերվում են ինչպես անասունների։ Ինչ-որ մեկին դուր եկավ Եվրոպայի վերջին առաջնությունը: Խաղացողներից շատերը հոգնած էին մրցաշարում, շատերը կորցրեցին ֆուտբոլի բերկրանքը»,- Թիերիի խոսքերն է փոխանցում CBS Sports-ը:
Ավելի վաղ Անգլիայի և Իսպանիայի առաջնությունների մի շարք անվանի խաղացողներ խոսել էին հնարավոր գործադուլի մասին։ Այս թեման բարձրացրել են Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը։



























































