Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը որպես մոդել առաջին անգամ քայլել է պոդիումի վրա: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆուտբոլիստը ներկայացրել է «Labrum» ապրանքանիշի 2025 թվականի գարուն-ամառ սեզոնի հավաքածուն։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն «Զինագործների» կազմում արդեն մասնակցել է 3 խաղի, սակայն ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 51 խաղի, խփել 7 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի կազմում է 120 միլիոն եվրո: