«Միլանի» նախկին տնօրեն, այժմ «Մոնցայի» նախագահ Ադրիանո Գալիանին ամուսնացել է 80 տարեկան հասակում։
Հարսանիքը կայացել է Մոնցայում, Գալիանիի համար սա չորրորդ ամուսնությունն է իր կյանքում։
Հյուրերն այդքան շատ չեն եղել` ընդամենը մոտ քսան հոգի։
Հարսանիքին հրավիրված են եղել նաև Կարլո Անչելոտին, Լեոնարդոն, Դանիելե Մասսարոն և Մասիմիլիանո Ալեգրին։