Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ինչ վերաբերմունք ունի ուրիշների կարծիքների նկատմամբ։
«Ես իմ կյանքի և կարիերայի մի փուլում եմ, որտեղ այլևս ուշադրություն չեմ դարձնում դրան: Գալիս եմ, խաղում եմ և ամեն ինչ անում եմ թիմին օգնելու համար: Այն, ինչ մարդիկ մտածում են, դա ինձ ամենաքիչն է անհանգստացնում»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն կոշտ քննադատության է ենթարկել հարձակվող Կիլիան Մբապեին։ Փորձագետի կարծիքով՝ հարձակվողը արհամարհում է իր շրջապատի մարդկանց և Ֆրանսիայի հավաքականի երկրպագուներին՝ ցույց տալով իր անտարբերությունը նրանց կարծիքների նկատմամբ։
























































