Ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն կոշտ քննադատության է ենթարկել հարձակվող Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։
Փորձագետի կարծիքով՝ հարձակվողը արհամարհանքով է վերաբերվում իրեն շրջապատող մարդկանց և Ֆրանսիայի հավաքականի երկրպագուներին։ Մբապեն ավելի վաղ հայտարարել էր, որ ուշադրություն չի դարձնում քննադատություններին և երկրպագուների կարծիքներին։
«Այս մարդը զզվելի վերաբերմունք ունի մյուսների նկատմամբ: Նա կամ ստում է, կամ իսկապես հիմար է: Նա իրավունք չունի ասելու, որ իրեն չի հետաքրքրում մարդկանց կարծիքը։ Եթե Մբապեն իսկապես այդպես է կարծում, ուրեմն պետք է դադարի ֆուտբոլ խաղալ։ Ի վերջո, մարզադաշտը լի է մարդկանցով, որոնք գալիս են հաղթական հույզեր ապրելու։
Ֆրանսիայի հավաքականում չես կարող քեզ փչացած ու արհամարհական մարդու պես պահել, մինչդեռ իսպանական լրատվամիջոցների մոտ բարեհամբույր կեցվածք ընդունել»,- Ռիոլոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
25-ամյա հարձակվողը «Եռագույնների» վերջին 4 խաղերում չի կարողացել դառնալ գոլի հեղինակ։ Վերջին գոլը հավաքականի կզմում Մբապեն հեղինակել է ԵՎՐՈ-2024-ի Լեհաստանի դեմ խաղում՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
























































