Բրազիլիայի հավաքականի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է հավաքականում իր խաղընկեր՝ Ռոնալդինյոյի մասին, ով այժմ գտնվում է պարագվայական բանտում:
«Շատ տխուր իրավիճակ է։ Ես լավ տեղեկացված չեմ, որ կարողանամ մեկնաբանել իրավիճակը, սակայն Ռոնալդինյոն իմ լավ ընկերն է, ու ես շատ եմ ցավում այս ամենի համար։ Հուսով եմ՝ ապագայում նրան կտեսնենք այնպես, ինչպես սովոր ենք»,-Կակայի խոսքերն է փոխանցում AS-ը:
Հիշեցնենք, որ 40-ամյա ֆուտբոլիստը ձերբակալվել էր փաստաթղթերը կեղծելու պատճառով: