Հայաստանի Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիայի» մամուլի քարտուղարությունը զավեշտալի գրառում է կատարել ֆեյսբուքի էջում.
«ՖՈՒՏԲՈԼ ՓԱՍՏՈՐԵՆ ԿԱ‼
Հյուսիսային Օսեթիայում մեր երկրորդ թիմը ընկերական խաղում ուժերը կչափի այս հետաքրքիր անունով թիմի հետ:
Հարցեր խնդրում ենք չտալ, մենք նույնպես լավատեղյակ չենք: Շնորհակալություն » ,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21 տուրից հետո «Վեստ Արմենիան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Վանին» գերազանցելով 7 միավորով: