«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը կլինի ԱՄՆ-ի հավաքականի դրոշակակիրը 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է ամերիկյան թիմի մամուլի ծառայությունը։
Ջեյմսն ընտրվել է ԱՄՆ Օլիմպիական այլ մարզիկների քվեարկության արդյունքում: Լեբրոնը կրկնակի Օլիմպիական չեմպիոն է և Oլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
ԱՄՆ-ի հավաքականը խմբում կխաղա Հարավային Սուդանի, Սերբիայի և Պուերտո Ռիկոյի հավաքականների հետ։ Ամերիկացիները գործող Oլիմպիական չեմպիոններն են։ Տոկիոյում կայացած նախորդ խաղերում ԱՄՆ-ի հավաքականը եզրափակիչում հաղթել էր Ֆրանսիայի ընտրանուն։
Հիշեցնենք, որ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։