Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է Գերմանիայում վերջերս ավարտված Եվրոպայի 2024թ. առաջնության մասին իր կարծիքով։
«Իսպանիան արժանի էր հաղթանակի, նրանք ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեին:
Դա ցածր ինտենսիվությամբ Եվրոպայի առաջնություն էր, ավելի բարձր խաղամակարդակով ֆուտբոլիստները մրցաշարին ժամանեցին հոգնած»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Մրցաշարի եզրափակիչում Իսպանիան 2-1 հաշվով հաղթեց Անգլիային։
























































