Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հարձակվող Կիլիան Մբապեի շնորհանդեսի ժամանակ խոսել է մադրիդյան ակումբի կարևորության մասին։
«Հրաշալի է, երբ կարողանում ենք ցուցադրել մեր խաղացողներին մեր մարզադաշտում։ Ամեն անգամ, երբ մենք ողջունում ենք ֆուտբոլիստին՝ առաջին անգամ կրելու մեր ակումբի մարզաշապիկը, դա տոն է։
Այս ակումբն ամենասիրվածն ու հարգվածն է աշխարհում։ Մեր մեծագույն ֆուտբոլիստները, ինչպես Սանտյագո Բեռնաբեուն կամ Ալֆրեդո դի Ստեֆանոն, Խենտոն կամ Կոպան, կերտել են «Ռեալի» առասպելը»,- իր ելույթի ժամանակ ասել է Պերեսը։