Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է հարձակվող Ալվարո Մորատայի՝ «Միլան» տեղափոխվելու մասին։
«Մորատան հեռանո՞ւմ է։ Այդպես է թվում։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ նա պայմանագիրը ստորագրում է այսօր։ Սկզբում ասաց, որ կմնա, հետո գնաց։ «Ատլետիկոն» թիմ է, որտեղ նրանք, ովքեր ցանկանում են մնալ, մնում են, իսկ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ, հեռանում են:
Դա նյարդայնացնում է մեզ և հիասթափեցնում, քանի որ Մորատան հիանալի խաղացող է, հիանալի կենտրոնական հարձակվող և հիանալի մարդ, բայց նա պետք է որոշի իր ճակատագիրը: Նա որոշեց, որ ցանկանում է տեղափոխվել այլ թիմ, և ես չեմ պատրաստվում խանգարել նրան կամ «Ատլետիկոյից» որևէ մեկին»,- Սերեզոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
























































