Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։
«Ճշմարտությունն այն է, որ դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում: Ես ուղղակի կենտրոնացած եմ Եվրոպայի առաջնությունում հաղթելու վրա։ Ես ֆուտբոլ խաղում եմ թիմային գավաթներ նվաճելու համար»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում City Xtra-ն:
Հիշեցնենք, որ Ռոդրին 2023 թվականին «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ գրավել է հինգերորդ տեղը։
Եվրո-2024-ի եզրափակիչում Իսպանիան կխաղա Անգլիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ 23։00-ին։