«Բարսելոնայի» նախկին իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ցանկություն է հայտնել վերադառնալ կատալոնական ակումբ։
«Կցանկանայի մի օր վերադառնալ «Բարսելոնա», բայց ակնհայտ է, որ ես դեռ չգիտեմ, թե երբ և ինչպես դա տեղի կունենա: Դա ոչ ոք չգիտի»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ 40-ամյա իսպանացին անցած տարվա օգոստոսից հանդես է գալիս ԱՄԷ-ի «Էմիրեյթս» ակումբում։ Մինչ այս իսպանացի կիսապաշտպանը 5 տարի խաղացել է Ճապոնիայում՝ «Վիսել Կոբեի» կազմում։