Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչն է:
Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 5,8 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում կատարելով Finance Football-ին։
Եվրո 2024-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչների տասնյակը՝ ըստ Finance Football-ի.
Գարեթ Սաութգեյթ (Անգլիա) — 5,8 միլիոն եվրո.
Յուլիան Նագելսման (Գերմանիա) – 4,8 միլիոն եվրո.
Ռոբերտո Մարտինես (Պորտուգալիա) – 4 միլիոն եվրո.
Դիդյե Դեշամ (Ֆրանսիա) — 3,8 միլիոն եվրո.
Ռոնալդ Կուման (Նիդեռլանդներ) – 3 միլիոն եվրո.
Լուչիանո Սպալետի (Իտալիա) – 3 միլիոն եվրո.
Վինչենցո Մոնտելա (Թուրքիա) – 1,5 միլիոն եվրո.
Մուրատ Յակին (Շվեյցարիա) – 1,4 միլիոն եվրո.
Ռալֆ Ռանգնիկ (Ավստրիա) – 1,3 միլիոն եվրո.
Դոմենիկո Տեդեսկո (Բելգիա) – 1,3 միլիոն եվրո.
Իսպանիայի հավաքականի հետ եզրափակիչ դուրս եկած Լուիս դե լա Ֆուենտեն տարեկան վաստակում է 1,25 միլիոն եվրո և ցուցակում 13-րդն է։ Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի եզրափակչում Անգլիայի հավաքականը կխաղա Իսպանիայի հետ։ Այս հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին։