Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Կոլումբիայի հավաքականը հաղթեց Պանամայի ընտրանուն (5-0):
Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն այս խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Նա կրկնեց Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի ռեկորդը Ամերիկայի գավաթում։
Ռոդրիգեսն ունի հինգ գոլային փոխանցում Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությունում: Նախկինում մեկ մրցաշարում այդպիսի ցուցանիշ գրացել էին միայն Դենիլսոնը (Բրազիլիա, 1997), Ալեքսը (Բրազիլիա, 2004) և Մեսսին (Արգենտինա, 2021):
























































