Ուրուգվայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Բրազիլիային՝ 0:0 (11-մետրանոցներ՝ 4:2):
74-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպան Նաիտան Նանդեսը կարմիր քարտ ստացավ ու Ուրուգվայի հավաքականը խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Հիմնական ժամանակում թիմերը գոլեր չխփեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ էին ուրուգվայցիները՝ 4-2։
Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Ուրուգվայը կխաղա Կոլումբիայի հետ, որն իր հերթին 5-0 հաշվով ջախջախել է Պանամայի ընտրանուն։
























































