Դարպասապահ Լուկա Զիդանը դարձել է «Գրանադայի» ֆուտբոլիստ։ Իսպանական երկրորդ դիվիզիոնի ակումբը հայտարարել է ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին՝ երեք մրցաշրջանով՝ մինչև 2027 թվականի կեսերը։
Transfermarkt-ի տվյալներով՝ «Գրանադան» Զիդանի տրանսֆերի համար «Էյբարին» կվճարի 500 հազար եվրո։
Լուկա Զիդանը լեգենդար Զինեդին Զիդանի որդին է։ Դարպասապահը Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի սան է։
Լուկան իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացնում է Իսպանիայում։
























































