Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախն է։ Այս մասին հայտնում է ինսայդեր Սանտի Օվալյեն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացու հետ պայմանագիր կնքելու համար «Կապտանռնագույնները» պատրաստ են բաժանվել իրենց աստղային խաղացողներից մի քանիսից։ Նշվում է, որ այդ խաղացողների ցանկում ընդգրկված են Ֆրենկի դե Յոնգը, Ռոնալդ Արաուխոն և Ռաֆինյան։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Նիկոն «Ատլետիկի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։ Ուիլյամսի գործող պայմանագրի ժամկետը բասկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
























































