Գերմանիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Տոնի Կրոսն արձագանքել է Բունդեսթիմի նախկին դարպասապահ Յենս Լեհմանի խոսքերին, որը Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի Իսպանիայի հետ խաղի նախօրեին «Ֆուրիա ռոխային» անվանել է «երեխաների թիմ»։
«Լեմանը մեզ չի ներկայացնում: Նրա կարծիքը միշտ տարբերվում է մյուսներից։ Իսպանիան ցույց տվեց, որ ունի փորձառու խաղացողներ՝ Մորատա, Ռոդրի, Նաչո, Կարվախալ: Նրա ասածը ճիշտ չէ։ Մեզ հանդիպում է սպասվում շատ ուժեղ Իսպանիայի հետ։ Նրանք շատ լավ են խաղում, բայց մենք նույնպես: Անհամբեր սպասում եմ գեղեցիկ ֆուտբոլի»,- Կրոսի խոսքը մեջբերում է Goal-ը։
























































