Իսպանիայի հավաքականի ավագ Ալվարո Մորատան ազգային հավաքականի վարսահարդար Ալեխանդրո Օլիվային խոստացել է դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ` որպես հարսանեկան նվեր։
«Ես ամուսնանալու եմ հուլիսի 13-ին՝ եզրափակիչի նախորդ օրը։ Եթե Իսպանիան հասնի եզրափակիչ անցնեն միգուցե հաջորդ օրը կնոջս հետ մեկնեմ Գերմանիա ու մեր հարսանիքը նշենք նաև Եվրոպայի առաջնությունը։ Մորատան հրավիրված էր իմ հարսանիքին նա ինձ խոստացավ եզրափակիչը որպես հարսանեկան նվեր»,- Օլիվայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիա — Գերմանիա հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին ժամը 20։00-ին Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում։
























































