Բրազիլիայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի խաղում այս գիշեր մրցել է Կոլումբիայի հետ: Խաղը կայացել է Սանտա Կլարայի «Լևիս» մարզադաշտում (Կալիֆորնիա, ԱՄՆ) և ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հանդիպման 12-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականը բացել է հաշիվը հարձակվող Ռաֆինյայի ուղիղ տուգանային հարվածի շնորհիվ։ Խաղի 45+ 2-րդ րոպեին Կոլումբիայի հավաքականը խփել է պատասխան գնդակը. աչքի է ընկել պաշտպան Դանիել Մունյոսը:
Կոլումբիայի հավաքականը վաստակել է յոթ միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը D խմբում, Բրազիլիան հինգ միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը:
Բրազիլիայի հավաքականի մրցակիցը կլինի C խմբի հաղթող Ուրուգվայի հավաքականը։ Իսկ Կոլոումբիայի հավաքականը քառորդ եզրափակչում կմրցի Պանամայի հետ:
























































