«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը նշել է երեք ֆուտբոլիստների, ովքեր կարող են օգնել Անգլիային հաղթել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։
«Եթե Քոբին/Պալմերը և Գորդոնը սկսեն հաջորդ հանդիպումները… Մենք կշարունակենք և կհաղթենք այս մրցաշարում: Վստահի՛ր անվախ երիտասարդությանը, Գարեթ»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում բրիտանական հանրահայտ Daily Mail առցանց հրատարակությունը։
Եվրո-2024-ի խմբային փուլի երեք տուրից հետո Անգլիայի հավաքականը վաստակել է հինգ միավոր, C խմբում, գրավել է առաջին տեղը և դուրս եկել 1/8 եզրափակիչ։























































