Ավարտվել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի՝ Դանիայի և Սերբիայի հավաքականների հանդիպումը։
Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ Այս խաղում սերբերն ընդամենը վեց հարված են կատարել դարպասին։
Ըստ Opta Sports-ի, այս ցուցանիշը թիմի ազգային հակառեկորդն է խոշոր մրցաշարերում Հարավսլավիայի փլուզումից հետո: Նկատենք, որ սերբերը նաև ոչ մի հաղթանակ չեն տոնել Աշխարհի և Եվրոյի վերջին ութ հանդիպումներում։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլի երեք խաղից հետո Սերբիայի հավաքականը վաստակել է երկու միավոր և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը։ Անգլիայի հավաքականը վաստակել է հինգ միավոր և գրավել առաջին տեղը։ Դանիան երեք միավորով երկրորդն է: Սլովենիայի հավաքականը երեք միավորով գրավեկ է երրորդ տեղը։























































