Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին աջակցել է Sky Sports Italia-ի լրագրող Մարկո Նոսոտիին, որի կինը մահացել է օրեր առաջ։ Նոսոտտին ամուսնացած էր կնոջ հետ ավելի քան 30 տարի։
Դրվագը տեղի է ունեցել Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Խորվաթիայի հետ խաղի մեկնարկից քիչ առաջ (1:1): Սպալետին մոտեցել է Նոսոտիին, գրկել ու շոյել մեջքը: