Լեհաստանի և «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Ֆրանսիայի հետ խաղից առաջ պատմել է պաշտպանիչ դիմակով խաղալու իր փորձի մասին։
«Տհաճ էր, երբ ստիպված էի դիմակ դնել։ Դժվար էր խաղալը հատկապես տուգանային հրապարակում։ Ես լավ չէի տեսնում, տեսադաշտս սահմանափակ էր։ Մենք խոսում ենք վայրկյանի մի քանի հազարերորդականի մասին, բայց դա կարող է դանդաղեցնել խաղացողին: Սա տհաճ է, բայց, իհարկե, ավելի կարևոր է խաղացողի առողջությունը։
Մեծ մրցաշարում ֆուտբոլիստը ուժեղ էմոցիաներ է ապրում։ Բոլորն ամեն գնով ցանկանում են խաղադաշտ դուրս գալ։ Ես լիովին հասկանում եմ այն մարտահրավերն ու դժվարությունները, որոնց կբախվի Մբապեն», — Լևանդովսկու խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։