Ռիկարդո Կալաֆիորին խոսել է Իտալիայի Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրում Խորվաթիայի հետ ոչ-ոքիի մասին։
Իտալիան խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը և 1/8 եզրափակիչում կխաղա Շվեյցարիայի հետ:
«Ես չեմ կարող նկարագրել իմ զգացմունքները հիմա, քանի որ ես աներևակայելի երջանիկ եմ: Կարծում եմ՝ մենք արժանի էինք այդ գոլին (98-րդ րոպեին): Մենք ապացուցեցինք, որ կարող ենք այսպես խաղալ։ Մենք պետք է շարունակենք մեր ճանապարհը։
Երբ խաղում ես առանց վախի ու վերահսկում խաղը, ամեն ինչ լրիվ այլ է դառնում»,- ասել է Իտալիայի հավաքականի պաշտպանը։