Զլատկո Դալիչը դժգոհ է Խորվաթիա-Իտալիա հանդիպմանը մրցավարի՝ խաղի հիմնական ժամանակին 8 րոպե ավելացնելու որոշումից։
«Սկուադրա Աձուրան» 98-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը (1:1), խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը և նվաճեց Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի ուղեգիր։ Խորվաթները զբաղեցրել են երրորդ տեղը:
— Ի՞նչ կասեք ավելացված 8 րոպեների մասին, ինչպե՞ս է դա ազդել արդյունքի վրա։
— Իհարկե, նա ազդեց արդյունքի վրա։ Չգիտեմ, թե որտեղից է մրցավարը ստացել այս ավելացված 8 րոպեները։ Ես արդեն 5 տարի է խոսում եմ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի պահվածքի մասին, բայց ոչ ոք չի լսում, իսկ ես ծիծաղելի տեսք ունեմ։ Մենք բոլորս աննշան ենք նրանց համեմատ, և այն ամենը, ինչ ես ասում եմ, քամու մեջ նետված խոսքեր են։
Չի կարող լինել 8 րոպե ավելացված ժամանակ: Քանի՞ խախտում և դադար է անհրաժեշտ այդքան ժամանակ կուտակելու համար,– ասել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Հանդիպումը սպասարկում էր գլխավոր մրցավար Դանի Մակելին։























































