«Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը համաձայն չէ այն պնդումների հետ, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ում հոգնած տեսք ունեն։
«Եթե ես կամ տղաները բավարար մարզավիճակ չունենայինք, մենք ընդհանրապես այստեղ չէինք լինի: Մենք պետք է կարողանանք 7 խաղ անցկացնել։ Մենք ունենք 26 խաղացողներից բաղկացած թիմ, որոնք բավականաչափ մարզավիճակում են, բավականաչափ ուժեղ, բավական արագ և պատրաստ են գնալու մինչև վերջ: Ծիծաղելի է, որ մարդիկ մտածում են, թե մենք հոգնած տեսք ունենք։ Թող մարդիկ շարունակեն հետաքրքրվել այս հարցով»,- ասել է Ռայսը։























































