Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի՝ Սլովենիայի դեմ սպասվող խաղի մասին։
Խաղը կկայանա այսօր՝ հունիսի 25-ին, Քյոլնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
«Թիմը շատ մոտիվացված է այս խաղից առաջ: Մենք դեռ չենք ցուցադրել այն ֆուտբոլը, որը ցանկանում ենք։ Մենք մեր խմբում առաջինը դառնալու հնարավորություն ունենք։ Սա կարող է կարևոր կետ լինել»,- Սաութգեյթի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։























































