Իսպանիայի հավաքականը դարձել է պատմության մեջ երկրորդ թիմը, որը հաղթել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի բոլոր երեք խաղերում՝ առանց գոլ բաց թողնելու։
Ավելի վաղ դա հաջողվել էր միայն Իտալիային՝ Եվրո-2020-ում։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 23-ին, կայացավ Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Իսպանիայի եւ Ալբանիայի հավաքականների հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է իսպանական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Գերմանիայում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին և կտևի մինչև հուլիսի 14-ը: Եվրոպայի գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է։