«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ եթե մանկունիանցիները չկարողանան մշտական հիմունքներով վաճառել ֆուտբոլիստին, ապա նրան կրկին ստիպված կլինի վարձավճարով որևէ ակումբ ուղարկել։ Նշվում է, որ «Բարսելոնան» դեմ չէր լինի նման գործարք կնքել:
Հիշեցնենք, որ «Կապտանռնագույնների» գլխավոր խնդիրը նրանց ֆինանսական վիճակն է, որը թույլ չի տալիս Սանչոյին մեծ աշխատավարձ վճարել։ Այնուամենայնիվ, Ջեյդոնը կարող է կրճատել աշխատավարձի չափը Ֆլիկի թիմին միանալու համար: