Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրոյի պատմության ամենատարեց գոլահարը դառնալը։ 38-ամյա ֆուտբոլիստը Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի խաղում գրավել է Իտալիայի հավաքականի դարպասը (1-1):
«Իմ ռեկո՞րդը․․․ Դա ինձ համար ոչինչ չի նշանակում, քանի որ դա չօգնեց թիմին: Տխուր գիշեր էր»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Կիսապաշտպանը 38 տարեկան 289 օրական հասակում դարձավ Եվրոպայի առաջնության խաղում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։ Նա գերազանցեց ավստրիացի Իվիցա Վաստիչի ռեկորդը, ով Եվրո 2008-ի Լեհաստանի հետ խաղում 38 տարեկան 257 օրական էր։
Մոդրիչը ճանաչվել է նաև Իտալիայի հավաքականի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ։