Լեհաստանի հավաքականի ավագ և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Ավստրիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի խաղում կրած պարտության մասին։ Լեհերը 1։3 հաշվով պարտվեցին ավստրիացիներին։ Ինքը՝ Լևանդովսկին, դաշտ դուրս եկավ 60-րդ րոպեին։
«Դժվար թե ես շատ օգնեի ազգային թիմին՝ խաղալով մեկնարկային կազմում։ Երկրորդ խաղակեսում դաշտ մտնելն ու մեկնարկային կազմում լինելը երկու շատ տարբեր բաներ են:
Ինձ ամենաշատը զայրացնում է այս անզորությունը, գիտակցումը, որ ես չեմ կարող շատ օգնել ազգային թիմին, նույնիսկ երբ նման հնարավորություն ունեմ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։























































