Four Four Two-ն հրապարակել են պատմության լավագույն պորտուգալացի ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Այս վարկանիշի առաջին տեղը զբաղեցնում է Կրիշտիանու Ռոնալդուն, ով 39 տարեկանում շարունակում է բարձր խաղամակարդակ ցուցադրել։
Երկրորդ տեղում է լեգենդար Էյսեբիոն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Լուիշ Ֆիգուն։
Չորրորդ տեղում Ռուի Կոշտան է, իսկ 41-ամյա Պեպեն, ով դեռ հանդես է գալիս Պորտուգալիայի հավաքականի կազմում, հինգերորդն է։
























































