Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին խոսել է ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի դարաշրջանի մասին։
«Կարծում եմ՝ սպորտային առումով Մայքլ Ջորդանը բոլորից լավագույնն է: Բայց այն բանից հետո, երբ ես դիտեցի նրա շոուն և մի փոքր ավելին իմացա նրա մասին, գիտե՞ք, «Վերջին պարը», դա ուղղակի ցնցեց ինձ։
Սա գլուխգործոց է, տպավորիչ է: Իհարկե, դա ինձ նաև ավելի մոտեցրեց իրեն և թույլ տվեց ավելի լավ հասկանալ, թե ով է նա։
Ափսոս, որ ես չկարողացա անձամբ զգալ այդ դարաշրջանը, քանի որ այն ինձ դուր կգար»,- ասել է Լիոնելը լրագրող Խուան Պաբլո Վարսկիին տված հարցազրույցում։