Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստ Տակումա Կավամուրան կարիերան կշարունակի ավստրիական «Զալցբուրգում»։
24-ամյա հենակետային կիսապաշտպանը նոր ակումբ է տեղափոխվել ճապոնական «Սանֆրեսե Հիրոշիմայից»։
Սա ճապոնացի ֆուտբոլիստի առաջին ակումբն է Եվրոպայում։
Տակուման այս տարվանից հանդես է գալիս Ճապոնիայի հավաքականի կազմում և արդեն երեք հանդիպում է անցկացրել։