Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը նշել է Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում իր ընտրանու գլխավոր խնդիրը։
«Մենք այնքան էլ լավ չսկսեցինք: Մենք մեր մակարդակի վրա չէինք․ շատ հեշտությամբ գոլեր ենք բաց թողնում: Կատարում (Աշխարհի 2022թ.-ի առաջնություն՝ ArmSport) խմբային փուլում մեկ գոլ բաց թողեցինք, իսկ հիմա երկու խաղում` հինգը։ Պերիշիչն այն լավագույն մարզավիճակում չէ, ինչպես՝ Կատարում: Որոշ խաղացողներ երկու տարով մեծացել են, և մենք խաղում ենք ուժեղ մրցակիցների դեմ։ Բայց ես կարծում եմ, որ գլխավոր խնդիրն այն է, որ մենք չափազանց հեշտությամբ գոլեր ենք բաց թողնում»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ներկայումս խորվաթները մեկ միավորով B խմբում վերջին 4-րդ տեղում են։