Անգլիայի հավաքականի երկրպագուները ԵՎՐՈ-2024-ի ժամանակ կարող են բախվել Քյոլնի գարեջրատներում ոչ բավարար քանակի գարեջրի և ոգելից այլ խմիչքների պակասի հետ, գրում է The Sun պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Անգլիայի հավաքականի 50 հազար երկրպագու երեքշաբթի օրը՝ հունիսի 25-ին, պետք է ժամանի Քյոլն։ Իսկ հունիսի 19-ին քաղաքում տեղի ունեցած Շոտլանդիա-Շվեյցարիա հանդիպումից հետո (1։1) շոտլանդացի երկրպագուները 3 օրվա ընթացքում խմել են մոտ մեկ միլիոն լիտր գարեջուր՝ սպառելով գրեթե ամբողջ պաշարները։
Նշվում է, որ Քյոլն քաղաքի գարեջրատների սեփականատերերը Անգլիա-Սլովենիա խաղից առաջ արդեն սպասում են գարեջրի և ոգելից խմիչքների նոր մեծ խմբաքանակի։