Bild պարբերականի փոխանցմամբ՝ Մյունխենի «Բավարիան» պաշտոնական առաջարկ է կատարել Լևերկուզենի «Բայերին» գերմանացի պաշտպան Ջոնաթան Տայի տրանսֆերի ձեռք բերման համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը 28-ամյա խաղացողի համար առաջարկել է 20 միլիոն եվրո, ինչը չի բավարարել լևերկուզենյան ակումբին։ Նշվում է, որ Տայի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 40 միլիոն եվրո, բացի այդ «Բայերը» չի ցանկանում հզորացնել իր անմիջական մրցակիցներից մեկին։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Տան «Դեղագործների» կազմում դարձավ Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր։























































