Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը վնասվածք է ստացել Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի Շվեյցարիայի դեմ խաղում (1։1):
Լրագրող Քերի Հաուի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Եվրո 2024-ի 1/8-րդ եզրափակիչը։ Նշվում է, որ չնայած դրան Գերմանիայի հավաքականի բժշկական շտաբը լավատեսորեն է տրամադրված և հույս ունի, որ «Ռեալի» պաշտպանը կկարողանա օգնել թիմին հաջորդ խաղում։
Հիշեցնենք, որ 31-ամյա խաղացողը Եվրոպայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 1 ինքնագոլի հեղինակ։























































