Opta-ի սուպերհամակարգիչը գնահատել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակիցների՝ հեղինակավոր մրցաշարի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները։
Եվրոյի վճռորոշ խաղին հասնելու ամենամեծ հնարավորությունն ունի Անգլիայի հավաքականը։ Թիմի՝ եզրափակիչ դուրս գալու հավանականությունը 33 տոկոս է։
Սուպերհամակարգչի գնահատմամբ՝ եզրափակչում բրիտանական թիմին պետք է զույգ կազմի Ֆրանսիայի հավաքականը՝ 32% հավանականությամբ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրից առաջ բրիտանացիները չորս միավորով գլխավորում են C խումբը, իսկ Դիդիե Դեշամի թիմը երկրորդն է D խմբում։























































