Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրում Շվեյցարիայի հետ ոչ-ոքիի (1:1) մասին։
«Ուրախ եմ, որ վերջում դա արեցինք և հաղթեցինք մեր խմբում: Մենք ցույց տվեցինք, որ հավատում ենք մեզ մինչև վերջ, և սա կարևոր է թիմի համար։ Չեմ կարծում, որ մենք արժանի էինք պարտության։ Շվեյցարիան լավ թիմ է, բայց մենք վերահսկում էինք խաղը և բաց թողեցինք առաջին գրոհից։ Ես լիովին գոհ եմ թիմից»,- Կրոսի խոսքն է մեջբերել Bayern&Germany-ն։
Գերմանիան վաստակեց 7 միավոր և A խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը: