Այսօր՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 11-րդ խաղային օրը, B խմբում կկայանան խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի երկու հանդիպումները:
Ալբանիայի հավաքականը կխաղա Իսպանիայի հետ, Խորվաթիայի հավաքականը կհանդիպի Իտալիային։ Այս հանդիպումները տեղի կունենան միաժամանակ։
Եվրո 2024-ի խաղացանկը հունիսի 24-ին՝
Ժամը 23:00՝ Ալբանիա — Իսպանիա,
Ժամը 23:00՝ Խորվաթիա — Իտալիա: