Վրաստանի հավաքականի և «Այաքսի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն հնարավոր է կարիերան շարունակի Լա լիգայում։
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է ֆրանսիական «Մեցում»։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, նրա ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկոն» և «Բետիսը»։ Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։
Այս պահին Միկաուտաձեն Վրաստանի հավաքականի կազմում մասնակցում է Եվրո-2024-ին, որտեղ արդեն դարձել է մեկ գոլի հեղինակ։