«Պլիմութ Արգայլի» գլխավոր մարզիչ և Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ուեյն Ռունին նշել է 12 սխալները, որոնք թույլ է տվել անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Եվրո 2024-ում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ The Times-ին հղումով։
-
- Պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղը՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում,
- Կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի դիրքը հարձակման ձախ եզրում,
- Կիսապաշտպաններ Ջորդան Հենդերսոնին, Ջեկ Գրիլիշին և հարձակվող Մարկուս Ռեշֆորդին մրցաշար չտանելու որոշումը,
- Հարձակվող Էնթոնի Գորդոնին մեկնարկային կազմում դաշտ դուրս չբերելը,
- Խաղացողների մեջ էներգիայի պակասը և խաղի տեմպը չպահպանելը,
- Պրեսինգի բացակայութունը,
- Խաղացողների միջև կոորդինացիայի բացակայությունը,
- Մարզիչը խաղադաշտում չի հրամայում,
- Սաութգեյթի համառությունը,
- Անհաջող փոխարինումներ Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Դանիայի հետ խաղում (1:1). խաղադաշտ մտան կիսապաշտպան Էբերեչի Էզեն և հարձակվող Ջարոդ Բոուենը, թեև խաղը հուշում էր կիսապաշտպաններ Քոուլ Պալմերի և Ադամ Ուորթոնի հայտնվելը,
- Ֆուտբոլիստները շուտ են վերադառնում տուն,
- Անորոշություն՝ տարբեր տարբերակներ դիտարկելու պատճառով:
Եվրո-2024-ի խմբային փուլի երկու տուրից հետո Անգլիայի հավաքականը չորս միավոր է հավաքել և այժմ զբաղեցնում է առաջին տեղը C խմբում։ 3-րդ տուրում Անգլիայի հավաքականը կխաղա Սլովենիայի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 25-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին:























































