Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիկարդու Կուարեժման խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանու Ռոնալդուն միշտ պետք է խաղա։ Նա այլևս իր հմտությունների գագաթնակետին չէ, բայց երբ հակառակորդը տեսնում է «Ռոնալդու» անունը և 7 թիվը իր մեջքին, սկսում է անհանգստանալ և սխալվել», — Կուարեզմայի խոսքն է մեջբերել O Jogo-ն։
Հիշեցնենք, որ Թուրքիա-Պորտուգալիա խաղում 39-ամյա հարձակվողը գոլային փոխանցման հեղինակ էր դարձել։























































