Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին պատասխանել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում ազգային հավաքականի խաղի վերաբերյալ քննադատություններին։
«Ես ուզում եմ ասել, որ դա կախված է յուրաքանչյուրի կարծիքից։ Ոմանք ուզում են հաղթել, ոմանք ուզում են լավ խաղալ, կամ լավ խաղալ ու հաղթել… Ես ուզում եմ հաղթել անկախ նրանից՝ լավ ենք խաղում, թե վատ։ Մենք ավելի շատ կհիշենք արդյունքը, քան թե ինչպես խաղացինք։ Այս մարզչի հետ շատ լավ արդյունքներ եղան։ Դա ամենակարևորն է: Գուցե մենք լավագույն թիմը չենք, բայց հաճախ ենք հայտնվում եզրափակիչ քառյակում»,- Չուամենիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Երկու տուրից հետո Ֆրանսիայի հավաքականը վաստակել է չորս միավոր և երկրորդ տեղում է D խմբում, որտեղ ընդգրկված են նաև Նիդերլանդները, Ավստրիան և Լեհաստանը։























































