Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվ Կլարկը խոսել է Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի Հունգարիայի հետ սպասվող հանդիպման մասին։
«Եթե նայեք Հունգարիայի անցած մի քանի տարիների պատմությանը, կարող եք ասել, որ նրանք շարժվում էին դեպի այս կետը: Նրանք լավ թիմ են, կազմակերպված և հիանալի մարզիչ ունեն։ Այս թիմը լավ է խաղում առանց գնդակի և գնդակով, նրանք որակյալ խաղացողներ ունեն։
Խաղի մտավոր կողմը շատ կարևոր է։ Մենք զգացինք, որ առաջին խաղում պարտվեցինք հոգեբանորեն։ Հուսով եմ, որ Հունգարիայի հետ խաղում մենք նման սխալ չենք կրկնի»,- Կլարկի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ն։
Շոտլանդիա — Հունգարիա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 23-ին, Շտուտգարտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։























































