Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դժգոհ է Ֆրանկֆուրտի մարզադաշտի խոտածածկի որակից։
«Կարճահասակ խաղացողների դեպքում դա այնքան էլ վատ չէ, բայց բարձրահասակ խաղացողների դեպքում ձմռանը ամառային անվադողերով վարելու նման է: Սա կարող է հանգեցնել վթարի: Չեմ ցանկանում, որ որևէ մեկը վեց ամիս բաց թողնի վնասվածքի պատճառով»,- Նագելսմանի խոսքն է մեջբերել Sky Sport Germany-ն։
Նա հավելել է, որ խոտածածկը կպչուն է և փափուկ։
Շվեյցարիա — Գերմանիա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 23-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին:























































